Ցենտրալ հյուրանոցը Ջերմուկի կենտրոնում տեղակայված հանգստյան տուն է: Հյուրատան դիրքը հնարավորություն է տալիս զմայլվել Ջերմուկ առողջարանային քաղաքի գեղեցկությամբ: Հյուրանոցի հարևանությամբ են գտնվում ըմպելասրահը, արհեստական ջրամբարը, իսկ քաղաքի խորհրդանիշ համարվող «եղնիկը» վերևից իր հովանու ներքո է պահում հանգստյան տունը:
Նորակառույց հյուրանոցն իր ճարտարապետական գեղեցիկ լուծումներով կհիացնի բոլորին, իսկ բարձրաճաշակ կահավորված համարները կգրավեն նույնիսկ ամենանրբաճաշակ հյուրերին: Հյուրանոցում գործում են 7 էկոնոմ և 7 լյուքս համարներ:
Էկոնոմ կարգի սենյակները նախատեսված են 2 անձի համար, համարի մակերեսը 24 քմ է:
Լյուքս կարգի սենյակները նախատեսված են 2-4 անձի համար, մակերեսը` 45 քմ. (hանգստյան տունը կարող է ընդունել 45 անձ):
Գործում է ավտոկայանատեղի:
Տրամադրում է 3 անգամյա սնունդ` այցելուների պատվիրած ճաշատեսակներով: